Աբու Իսմաիլը Եգիպտոսում շարիաթական քաղաքական կուսակցություն կստեղծի

Աբու Իսմաիլը Եգիպտոսում շարիաթական քաղաքական կուսակցություն կստեղծի

PanARMENIAN.Net - Շեյխ Հազեմ Սալահ Աբու Իսմաիլը, որն ակտիվորեն սատարում է եգիպտական սալաֆիտներին, քաղաքական կուսակցություն կստեղծի: Վերջերս Եգիպտոսի ԿԸՀ-ն շեյխին հեռացրել էր նախագահության թեկնածուների ցուցակից:

Նոր կառույցը կկոչվի «Եգիպտական ազգ»: Ստորագրահավաքի մեկնարկի մասին հայտարարվել է Թահրիր հրապարակում հերթական ուրբաթօրյա զանգվածային ակցիայի ժամանակ:

«Եգիպտական ազգը» կներկայանա որպես քաղաքացիական կուսակցություն, որը գործում է շարիաթի սկզբունքների հիման վրա: Շեյխ Աբու Իսմաիլը հանդես էր գալիս որպես Եգիպտոսի նախագահի անկախ թեկնածու: Նա հավաքել էր շուրջ 30 հազար ստորագրություն: Նա կոչ է անում պահպանել իսլամի նորմերը կյանքի տարբեր ոլորտներում: Եգիպտսոի ԿԸՀ հեռացրել է նրա անունը թեկնածուների ցուցակից նրա մոր ԱՄՆ քաղաքացիության պատճառով: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցնի մայիսի 23 և 24-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---