Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչներին

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչներին

PanARMENIAN.Net - Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչների: Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը:

«Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---