Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետևելու են ԱՊՀ 173 դիտորդներ29 ապրիլի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդների առաքելությունը շարունակում է ՀՀ ԱԺ-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից: «ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են ընտրական գործընթացի վիճակի և դատախազության կողմից իրականացվող աշխատանքերի մասին` նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ օրինականությունը պահպանելուն: Դա վերաբերում է նաև ընտրախախտումների վերահսկամանն ու դրանք վերանցնելու աշխատանքներին»: ՀՀ Ոստիկանությունում առաքելության շտաբի ղեկավարությունը ծանոթացել է ընտրացուցակները հաստատելու և կազմելու աշխատանքներին: Կայացել են նաև հանդիպումներ ԱԳՆ, Վերաքննիչ դատարանի, ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքին առնչվող հարցեր: Դիտորդները շարունակում են ուսումնասիրել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքները` ուղղված խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ընտրական հանձնաժողովներ: ԱՊՀ դիտորդական առաքելությունում ներառվել են 173 դիտորդներ, որոնք ներկայացնում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և ՌԴ-ն, ինչպե նաև ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական ասամբլեան, ասվում է հաղորդագրությունում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |