Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ. Ընտրացուցակներում առկա են 138 մահացած քաղաքացիների անուններ

Տիգրան Տեր-Պետրոսյանի  նախընտրական շտաբ. Ընտրացուցակներում առկա են 138 մահացած քաղաքացիների անուններ

PanARMENIAN.Net - Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրենց շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի:

«Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրա դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից»,- նշվում է Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---