ԱԳՆ. Վրաստանը չի ցանկանում շարունակել մասնակցությունը ԱՊՀ համաձայնագրերին

ԱԳՆ. Վրաստանը չի ցանկանում շարունակել մասնակցությունը ԱՊՀ համաձայնագրերին

PanARMENIAN.Net - Վրաստանը հեռու է տնտեսական ցնցումներից և չի ցանկանում լինել այն համաձայնագրերի մասնակիցը, որոնք կնքվել են ԱՊՀ շրջանակներում: Երկուշաբթի օրը նման հայտարարություն է կատարել Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:Կալանդաձեն նման կերպ մեկնաբանել է Ռուսաստանում գործող «Վրաստանի ժողովուրդների համաշխարհային կոնգրես» վրացիների հասարակական միավորման փոխնախագահ Վլադիմիր Խոմերիկի հայտարարությունն այն մասին, որ ԱՊՀ շրջանակներում համաձայնագրերից դուրս գալուց հետո համագործակցության անդամ-երկրները կդադարեցնեն Վրաստանի հետ տնտեսական կապերը, և նա կհայտնվի տնտեսական կոլապսի սպառնալիքի առջև:

Նա նշել է, որ Վրաստանը երկկողմանի միջազգային համաձայնագրեր ունի ԱՊՀ առանձին երկրների հետ,և այդ համաձայնագրերն ընդունակ են լուծել ծագող խնդիրները:

Ավելի վաղ Կալանդաձեն նշել է, որ ԱՊՀ շրջանակներում 70-75 միջազգային համաձայնագրերից դուրս գալու գործընթացը վաղուց է սկսվել, և մնացել են շուրջ 30 համաձայնագրեր, որոնցից Վրաստանը նույնպես ցանկանում է դուրս գալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---