ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի երեկոյան Երեւանի կենտրոնում սպանվել է ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Ոստիկանությունում, 33-ամյա Հագլանդի դանակահարված մարմինը հայտնաբերվել էր Սայաթ-Նովա փողոցի բակերից մեկում: Ոստիկանությունը սպանվածի գործունեության մասին որեւէ տեղեկատվություն չի հաղորդում: Մինչդեռ, որոշ տվյալներով, անգլերեն լեզվի մասնագետ Ջ.Հագլանդն աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանտանը: Իր հերթին ամերիկյան դեսպանությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---