Բաքուն շարունակում է զինվել. Տարվա ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին 16 Մի-35Մ ուղղաթիռ կմատակարարի

Բաքուն շարունակում է զինվել. Տարվա ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին 16 Մի-35Մ ուղղաթիռ կմատակարարի

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսվերտոլ» ընկերությունը ծրագրում է այս տարվա ընթացքում ավարտել Մի-35Մ ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ներկայումս Դոնի Ռոստովում` ընկերության գործարանում շարունակվում է այլ ուղղաթիռների արտադրությունն ու թեստավորումը: Դրանից հետո ուղղաթիռները կմատակարարվեն Ադրբեջան:

«Russplanes» կայքի տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ին «Ռոսվերտոլ» ընկերության օդաչուները մեկնարկել են Ադրբեջանի պատվիրած Մի-35Մ ուղղաթիռների փորձնական թռիչքները:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատվիրել է 24 ուղղաթիռ, որից 8-ն արդեն մատակարարվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---