Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի արգելում ամուսնությունները մայիս ամսին![]() 2 մայիսի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Մայիս ամսին չամուսնանալու սովորության և այն «մայիս-վայիս» անվանելու մասին ոչ գրավոր տեղեկություններ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը՝ հավելելով, որ ինքն անգամ փնտրել է «վայիս» արտահայտությունը հայերեն բառարաններում. «Նման բառ չունենք, ամենայն հավանականությամբ այն առաջացել է «վայ» բացականչությունից, որն էլ ցավ ու վիշտ է նշանակում, այդ էլ դարձել է բառախաղ»: Քահանան կատակելով ավելացնում է, որ նույն հավանականությամբ կարող են ասել «ապրիլ-չապրիլ», այսինքն՝ ապրիլին ստեղծված կապը կյանք չի ունենա: Տեր Վարդան քահանա Մկրտչյանի խոսքով՝ հայկական եկեղեցին նման արգելքներ չունի, և մայիսին կատարում է պսակադրություն: Նա ափսոսանք հայտնեց, որ այս ջերմ գարնանային եղանակին ու բնության այս զարթոնքին երիտասարդները չեն ամուսնանում՝ ընկնելով ինչ-որ սին սովորությունների ետևից: Քահանան այս ամսվա ընթացքում մի քանի պսակադրության արարողություններ ունի գրանցած, որից 2-ը Սփյուռքից եկած հայեր են և անտեսում են մայիս-վայիսի հետ կապված սնահավատությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին արդեն նկատվում են մարդիկ, ովքեր ամուսնանում են այս ամսին: Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Աննա Բադալյանն էլ նշեց, որ դա ընդամենը մարդկանց մոտ ձևավորված սնահավատություն է. «Վատ սովորություն է, որ վերածվել է սնահավատության, վախ ու սնոտիություն, երբ ամենը ինչ նախատեսել էին դրական, ստացվում է բացասական, քանի որ անհաջողությունների շարքը դա հոգեբանական իրավիճակ է, և եթե շատ ֆիքսվես բացասական բաների վրա, դրանք անընդհատ կհետևեն քեզ»,- ասաց հոգեբանը և ավելացրեց, որ երբ ամուսնությունը հաջող է լինում և ընտանիքը երջանիկ, ոչ ոք չի էլ հիշում, թե որ ամսին է ամուսնացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |