Ծաղկաձորում անցկացվել է gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը

Ծաղկաձորում անցկացվել է gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում անցկացվել է gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել հաղթողների պարգևատրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Android անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին է հանձնել Samsung Galaxy Nexus սմարթֆոն, իսկ Chrome App անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին` HTC Flyer պլանշետային համակարգիչ:

Gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Developer Group of Armenia և Հայկական սոցիալական մեդիա ասոցիացիան: Հաքաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Gt hackathon Armenia 2012 եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել էր 15 նախագիծ: Ապրիլի 29-ին, երկօրյա եզրափակիչ աշխատանքից հետո, թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը, որից հետո ժյուրին գնահատել է դրանք ու հայտարարել հաղթողներին:

Մրցույթի նպատակն էր ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա և հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար:

Android անվանակարգում հաղթող է ճանաչվել Event Guide նախագիծը (թիմի ղեկավար` Մինաս Քեշիշյան): Event Guide-ը իրենից ներկայացնում է միջոցառումների կենտրոնացված համակարգի Android հավելված, որը թույլ է տալիս համակարգից օգտվողներին առցանց տեղեկանալ Հայաստանում սպասվող մշակութային, սպորտային և ժամանցային իրադարձություններին մասին, կատարել նշումներ օրացույցում, գնահատել և առանձնացնել նախընտրելի միջոցառումները։

Chrome App անվանակարգում հաղթող ճանաչվեց Me Chat նախագիծը (թիմի ղեկավար` Կարեն Ղանդիլյան): Նախագիծը իրենից ներկայացնում է սոցկայքերի, մասնավորապես, Google+-ի,Facebook-ի չաթերի կենտրոնացման համար նախատեսված հավելում: Բրաուզերի պատուհանում բացվում է փոքրիկ դաշտ, որի մեջ հնարավոր կլինի տեսնել սոցքկայքերում տվյալ պահին առցանց գտնվող ընկերներին: Բացի դրանից, Me Chat-ն առաջարկում է թարգմանության հնարավորություն, որն աշխատում է Google Translate համակարգի միջոցով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է Google Developer Group of Armenia-ին, և Hakathon 2012-ին, քանի որ հավատում է, որ նման նորարարական նախագծերը և միջոցառումները հսկայական ներազդեցություն ունեն երկրի ՏՏ ոլորտի առաջխաղացման հարցում: Hakathon-ի մասնակիցները հանդես են եկել բջջային մի շարք նորարարական ծրագրերի նախաձեռնություններով և սա, անկասկած,Հայաստանում ծրագրերի զարգացման ոլորտի համար ամենահզոր խթանն է: Սա նաև ստիպում է մեզ հավատալ մեր ժողովրդի հնարավորություններին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայաստանում հաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սերտորեն համագործակցում է HTC-ի հետ` Android օպերացիոն համակարգի վրա աշխատող նորարարական լուծումները հայաստանյան բաժանորդներին հասանելի դարձնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդ ընկերության առաջին պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունըվճռականորեն սատարում է բաց ռեսուրսների գաղափարը, որը ծրագրեր մշակողներին թույլ է տալիս դուրս գալու նոր ասպարեզներ, ինչն իր հերթին նպաստավոր պայմաններ և խթաններ է ապահովում ոլորտի զարգացման համար, ինչը և ցույց տվեց Hakathon 2012-ը, որի ընթացքում ստեղծվեցին բբջային հաղորդակցման նորարար, հետաքրքիր և հարմարավետ գործիքներ և ծառայություններ՝ բջջային բաժանորդների համար», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Android և Chrome App անվանակարգերում երեքական նախագծեր ստացել են խրախուսական մրցանակներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---