Երևանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում բացվել է Վահրամ Փափազյանի հուշարձանը 2 մայիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում այսօր բացվեց անվանի հայ դերասան Վահրամ Փափազյանի հուշարձանը: Բացման արարողությունն անցկացնելու պատիվը տրվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին: Արձանի հեղինակը` քանդակագործ Լևոն Թոքմաջյանն անկեղծացավ, ասելով, որ Փափազյանին հուշարձանի միջոցով անմահացնելու գաղափարը եղել է իր կյանքի երազանքներից մեկը: Չնայած, որ սա արդեն Փափազյանի երկրորդ հուշարձանն է, որի հեղինակն է Թոքմաջյանը, ինքը` հեղինակը` այն առաջինն է համարում: «Դա 20-25 տարի առաջ էր, երբ երիտասարդ էի: Գտնում էի, որ ինչ-որ բան այն չեմ արել», -ասաց Լևոն Թոքմաջյանը: Հեղինակը պատմեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է դիմել Երևանի քաղաքապետարան` հուշարձանը Փափազյան փողոցում տեղադրելու ցանկությամբ: Քաղաքապետարանի համաձայնությունը ստանալուն պես սկսել է աշխատել: «Իմ մեջ այնքան նստած էր այդ կերպարը: Ես Փափազյանի ոչ մի ներկայացում բաց չեմ թողել: Նվիրումով ստեղծեցի արտիստական այս հուշարձանը: Մտածում էի, որ դա պետք է ժայռակտոր լինի, որովհետև ինձ համար Փափազը` ժայռ էր»,- անկեղծացավ քանդակագործը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ի դեմս Երևանի քաղաքապետի, Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև թատերական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ քաղաքապետարանն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Երևանում անվանի մադրկանց արձանների կանգնեցմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |