ՀՈՒՆԻՍԻ ՍԿԶԲԻՆ ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԱՏՈԼԻ ՉՈՒԲԱՅՍԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսի սկզբին պատրաստվում է Երեւան այցելել ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» վարչության նախագահ Անատոլի Չուբայսը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Նախատեսվում է, որ Ա.Չուբայսը բանակցություններ կանցկացնի երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կծանոթանա ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության հավատարմագրային կառավարությանը հանձնված էներգետիկ օբեյկտներում տիրող իրավիճակին: Նախատեսված է նաեւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ղեկավարի այցը Բաքու` որի նպատակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարների քննարկումն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---