Ուրուգվայի ԱԳ նախարար. Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է

Ուրուգվայի ԱԳ նախարար. Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի համատեղ մամլո ասուլիսում Ուրուգվայի նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կապված է Ղարաբաղի հողի ամեն մի քարի հետ: Լուիս Ալմագրոն նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա:

«Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է,-ասել է նա:-Ուրուգվայը հարգում է միջազգային իրավունքը և նրա կողմնակից է: Ուրուգվայը միշտ հավատարիմ է իր հայտարարություններին ու մտադիր է հետամուտ լինել դրանց: Լեռնային Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Իր ապագան Ղարաբաղը կարող է ինքն ընտրել՝ առաջնորդվելով ինքնորոշման իրավունքով: Ղարաբաղյան հարցը միայն խաղաղ լուծում ունի, միջազգային հանրությունը բազմիցս է այդ մասին հայտարարել»,-ասել է Ալմագրոն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---