Գերմանիայի ԱԳՆ. Միջազգային հանրությունն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ

Գերմանիայի ԱԳՆ. Միջազգային հանրությունն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունն Իրանին թույլ չի տա իր մշակումների արդյունքում միջուկային զենք ստանալ: Ինչպես նշվում է Եվրասիական հրեական կոնգրեսի կայքում, այդ մասին ամերիկյան հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:

Այս կապակցությամբ նա հայտնել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Իսրայելին: Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Իսրայելին հարված հասցնելու առնչությամբ Իրանի սպառնալիքների վերաբերյալ:

Վեստերվելլեն կոչ է արել շարունակել բանակցությունները Թեհրանի հետ, բայց ընդգծել է, որ միջազգային հանրության համբերությունն անսահման չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---