12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

Երևանի կենտրոնում պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, մոտ 30 մարդ է տուժել

Երևանի կենտրոնում պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, մոտ 30 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, մոտ 30 մարդ է տուժել, նրանց բոլորին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել կենտրոնում, տուժածները միջին ծանրության այրվածքներ են ստացել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---