Coca-cola-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել չինացիներից արտադրանքի մեջ քլորի առկայության համար![]() 5 մայիսի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Coca-cola ընկերության ղեկավարությունը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել չինացիներից՝ արտադրանքի մեջ քլորի առկայության համար: Այնուամենայնիվ, քլորի պարունակությունը Չինաստանի ձեռնարկությունում «նորմայի սահմաններում» է, գրում է «Չայնա դելին»՝ հղում անելով Coca-cola-ի ներկայացուցչի հայտարարությանը: «Չնայած նրան, որ արտադրանքի որակը չի սպառնում առողջությանը, մենք մի շարք միջոցներ ենք ձեռնարկել իրավիճակը պարզաբանելու համար և ցանկանում ենք ներողություն խնդրել պատճառած անհարմարության համար»,-ասել է Դևիդ Բրուքսը, Չինաստանի ու Հարավային Կորեայի գծով ընկերության նախագահը: Տեխնոլոգիայի խախտումով թողարկված 120 հազար նմուշից Շանսի գավառում իրացվել է 76 հազարը: Ապրիլի 28-ին Շանսիի ձեռնարկությունը կասեցրել է բոլոր հոսքագծերի աշխատանքը: Բոլոր նրանց, ով հասցրել է գնել այդ ապրանքատեսակից, առաջարկվում է փոխանակել այն կամ վերադարձնել գումարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |