ՀՀ ընտրական օրենսգիրքը լռության օրը չի արգելում քարոզչական գովազդը գովազդային վահանակների վրա

ՀՀ ընտրական օրենսգիրքը լռության օրը չի արգելում քարոզչական գովազդը գովազդային վահանակների վրա

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ ընտրություններին նախորդող լռության օրն է: Պարզելու համար թե արդյոք այսօր թույլատրվում է քարոզչական գովազդն առցանց կամ տպագիր մամուլում, PanARMENIAN.Net ի թղթակիցը կապվել է ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ: Հարությունյանի փոխանցմամբ` ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի այսօր զանգվածայի լրատվամիջոցները` հեռուստատեսությունը, թերթերն ու լրատվական կայքերը, քարոզչական գործունեություն ծավալելու իրավունք չունեն: Թե արդյոք Facebook սոցիալական կայքը ևս դասվում է առցանց զանգվածային լրատվամիջոցների ցանկին` Հարությունյանը մտորեց, և ասաց, որ արգելքը տարածվում է «զանգվածային լրատվաիջոցների վրա»: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե վերաբերում է արդյոք այդ արգելքը նաև գովազդային վահանակների վրա փակցված քարոզչական պաստառներին` Հերմինե Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում չկա որևէ կետ, որով կարգելվի կամ ոչ ընտրություններին նախորդող լռության օրը գովազդային վահանակներին քարոզչական պաստառներ փակցնելը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---