Հենրիխ Մկրտչյանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի գավաթակիր է դարձել

Հենրիխ Մկրտչյանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի գավաթակիր է դարձել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Կիևում` «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը Դոնեցկի «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբների միջև:

Առաջինը խաղի հաշիվը բացել են «Շախտյորի» ֆուտբոլիստները, աչքի է ընկել Տեյշեյրան: Երկրորդ խաղակեսում «Մետալուրգին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը` 1:1: Խաղն ավարտվել է այդ հաշվով, և թիմերը շարունակել են խաղալ լրացուցիչ ժամանակի հաշվին:

115-րդ րոպեին «Շախտյորի» ֆուտբոլիստներին հաջողվել է ևս մեկ գոլ իրացնել, որն էլ որոշել է հանդիպման ելքը: Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի գավաթակիր է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---