ՀՈՒՆԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երեւան կժամանեն Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փորձագետներ Իրժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն, որոնք ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում զեկույց կներկայացնեն Հայաստանի վերաբերյալ: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ինքը Ի.Յասկերնյան, որն այստեղ է գտնվում Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով, իր` «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի կապակցությամբ: Ինչպես հաղորդել է Յասկերնյան, Հայաստանում եռօրյա մոնիթորինգի ընթացքում նրանք կհանդիպեն իշխանությունների, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` «ԵԽԽՎ-ում անկողմնակալ եւ հավասարակշիռ զեկույց ներկայացնելու համար»: Համազեկուցողները մտադիր են հանդիպելու նաեւ, Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ` ի վերջո հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում ՍԴ 2003 թվականի ապրիլյան որոշումը` «Հայաստանի նախագահին վստահության հանրաքվե» անցկացնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---