Թուրքիան ցանկանում է բարելավել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, ասել է Օլանդի քարոզարշավի տնօրենը

Թուրքիան ցանկանում է բարելավել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, ասել է Օլանդի քարոզարշավի տնօրենը

PanARMENIAN.Net - «Թուրքական իշխանությունները ցանկանում են բարելավել Ֆրանսիայի հետ հարաբերությունները»,- ասել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի քարոզարշավի տնօրեն Պյեր Մոսկովիսին Փարիզում մամլո ասուլիսում: Նրա խոսքով, առաջիկայում Օլանդը պատրաստվում է շփվել Պաղեստինի ազգային վարչության ղեկավար Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա նշել է, որ Օլանդը շնորհավորանք է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլտենբերգի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---