ՀԱՅԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Դվինա-Ինֆորմ» լրատվական գործակալությունը, Արխանգելսկում բնակվող հայերի միավորման գաղափարը ձեւավորվել էր անցյալ տարի, իսկ հունվարին տարածաշրջանային բաժանմունքը պաշտոնապես գրանցվել է արդարադատության մարմինների կողմից: Հայկական սփյուռքը նախատեսում է մոտ ապագայում բացել կիրակնօրյա դպրոց, որտեղ հայ երեխաները կուսուցանեն հայ պատմություն եւ մայրենի լեզու: Հեռանկարում Արխանգելսկում կկառուցվի հայ եկեղեցի: Աղբյուրի համաձայն` Պոմորյեի մայրաքաղաքում այսօր բնակվում է շուրջ հազար հայ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---