ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ «ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՌԱՆՑ ՆՐԱՆՑ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ ցանկացած ձեւաչափով` «Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, այնպես էլ առանց նրանց»: Այդ մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ստիպված կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հետ, «քանի որ այլ ճանապարհ չկա»: Նշելով, որ կողմերին դեռեւս չի հաջողվել փոխըմբռնման հասնել, Արկադի Ղուկասյանը բացատրել է դա ավանդույթների եւ շփման մշակույթի բացակայությամբ, որի համար, նրա խոսքերով, ժամանակ է պետք: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «ղարաբաղյան կողմը մտադիր է աշխատել կառուցողական ոճով»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---