Երևանում տեղի կունենա Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը նորաձևության և դիզայնի ոլորտում

Երևանում տեղի կունենա Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը նորաձևության և դիզայնի ոլորտում

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի է ունենալու հերթական Նորաձևության փառատոնն ու նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը:

Վերջին տարիներին Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման գործում ավանդ ունեցած 10 անձինք կստանան խրախուսական հուշավկայականներ:

Նորաձևության փառատոնն, ըստ կազմակերպիչների, ուղիղ կապող օղակ է սպառողի և ֆիրմային խանութ-սրահի, հայրենական արտադրողի ու անհատ նկարիչ-մոդելավորողի միջև: Այն նպատակ է հետապնդում հանրությանը և հեռուստալսարանին ցուցադրմամբ ներկայացնել մայրաքաղաքում առկա բրենդային խանութ-սրահները և իրենց սեզոնային հավաքածուները, հայրենական արտադրողներին և հայրենական արտադրանքն ու հավաքածուները և այլն:

Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի նորկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ:

Նախագծի բացմանը ներկա է լինելու ՀՀ առաջին տիկին` Ռիտա Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---