Ֆրանսիայի նախկին և նոր նախագահները միասին հարգել են Երկրորդ համաշխարհայինի զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախկին և նոր նախագահները միասին հարգել են Երկրորդ համաշխարհայինի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը և նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մասնակցել են Փարիզում Հաղթանակ կամարի տակ Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությանը՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ֆրանսիական ԶԼՄ-ները:

Օլանդը և Սարկոզին միասին ծաղկեպսակ են դրել անհայտ զինվորի շիրիմին Հաղթանակի օրը, որը Ֆրանսիայում նշվում է մայիսի 8-ին:

Սարկոզին հրավիրել է Օլանդին միաժամանակ հարգել հերոսների հիշատակը, ցույց տալով, որ Ֆրանսիան միասնական ազգ է՝ նույն արժեքներով և նույն պատմությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---