Էրդողանն առաջարկել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվն ավելացնել մինչև 3000 մարդ

Էրդողանն առաջարկել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվն ավելացնել մինչև 3000 մարդ

PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը պետք է ավելացվի մինչև 3 000 մարդ, երեքշաբթի օրը Հռոմում լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք պետք է 1000, 2000, հնարավոր է` 3000 դիտորդ ուղարկենք մեծ առաքելության կազմում, դրա շնորհիվ նրանք կկարողանան այցելել երկրի բոլոր շրջաններ և հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում»,- գտնում է նա:

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների թիվը հասել է 70 հոգու: Ինչպես սպասվում է, այդ դիտորդների թիվը մայիսի 14-ին արդեն կարող է հասնել 225-ի, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---