ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության Նախիջեւանի բաժանմունքի փոխնախագահ Հասան Ալիեւը դիմում է հղել Ադրբեջանում արտերկրների դիվանագիտական առաքելություններ, տեղի եւ օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որտեղ հայտարարել է ադրբեջանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զեռկալո» թերթը, իր որոշումը նա պատճառաբանում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների հետապնդմամբ: Բացի այդ Հ.Ալիեւը մատնանշում է այն ճնշումը, որին ենթարկվում են իր հարազատները իշխանությունների կողմից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---