2014թ. ֆուտբոլի առաջնության ենթակառուցվածքները Բրազիլիայում պատրաստ կլինեն ճշիտ ժամանակին

2014թ. ֆուտբոլի առաջնության ենթակառուցվածքները Բրազիլիայում պատրաստ կլինեն ճշիտ ժամանակին

PanARMENIAN.Net - 2014թ. ֆուտբոլի առաջնության ենթակառուցվածքները Բրազիլիայում պատրաստ կլինեն ճշիտ ժամանակին, վստահեցրել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին կազմկոմիտեի նախագահ Խոսե Մարիա Մարինը:

ՖՒՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը երկօրյա հանդիպում է անցկացրել Ցյուրիխում Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոյի ու կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև նախագահ Խոսե Մարիա Մարինի հետ:

Կազմկոմիտեի նախագահը նշել է, որ մի շարք խնդիրներ են մնում, որոնք մինչ օրս լուծված չեն:

«Մենք լրջորեն քննարկեցինք այդ խնդիրները և աշխատեցինք առավելագույնս իրատեսորեն: Ես վստահ եմ, որ մարզադաշտերն ու ենթակառուցվածքները ժամանակին պատրաստ կլինեն: Վստահ եմ, որ Բրազիլիայի ժողովուրդը կտեսնի, թե ինչպես աշխարահի առաջնություն անցկացնելու երազանքը իրողություն է դառնում 1950թ. ի վեր»,-ասել է Մարինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---