Այգեպարի գյուղապետ. Ադրբեջանցիներն իրենց գյուղի լույսերն անջատում են ու սկսում կրակել մեր տներին10 մայիսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերում այս գիշերը համեմատաբար խաղաղ է եղել: Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը իրենց գյուղի հատվածում չի խախտել: «Անցած գիշեր էր իրավիճակը շատ ծանր: Կրակում էին գյուղի տների վրա: Մի տան սառնարան է վնասվել գնդակից: Հիմնականում վնասվել են տների տանիքները, բայց դե արդեն սովորել ենք էս կրակահերթերին»,- ասաց Ապերյանը: Սահմանամերձ մեկ այլ՝ Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նախորդ գիշեր հնչած կրակոցները ամենաերկարն էին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո: «ԴՇԿ-ով էին կրակում պատերին, շենքերին, տանիքներին: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք: Արդեն սովորել ենք, որ ժամը 10-ին իրենց գյուղի լույսերն անջատում են, ու սկսում կրակել մեր տներին: Հենց տեսնում ենք՝ իրենց լույսերն անջատեցին, թաքնվում ենք տներում. արդեն գիտենք՝ կրակելու են: Հենց տեսնում ենք՝ լույսերը միացրեցին, թեթևացած շունչ ենք քաշում»,- ասաց Այդինյանը: Շուշիի ազատագրման, ԼՂՀ ՊԲ կազմավորման 20-ամյակների և Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 67-ամյակի նախօրեին ողջ գիշեր ադրբեջանական բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի սահմանային գծում՝ ժամեր շարունակ կրակահերթի տակ պահելով սահմանից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |