«Արմավիա» հայկական ընկերությունը շարունակում է շահագործել Sukhoi SuprJet-100-ը` ըստ պլանի

«Արմավիա» հայկական ընկերությունը շարունակում է շահագործել Sukhoi SuprJet-100-ը` ըստ պլանի

PanARMENIAN.Net - Չնայած Ինդոնեզիայում Sukhoi SuprJet-100-ի վթարին, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է շահագործել իր տնօրինության տակ գտնվող ինքնաթիռը` համաձայն նախատեսված ժամանակացույցի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Նոր օդանավը «Արմավիային» է փոխանցվել 2011թ. ապրիլի 19-ին:

Իսկ ինչ վերաբերում է Sukhoi SuprJet-100 երկրորդ ինքնաթիռը ընկերության շահագործմանը հանձնելուն, ապա, նրա խոսքով, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են արդեն երկու ամիս:

Sukhoi SuprJet-100 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացավ 21 րոպե անց այն բանից հետո, երբ նախօրեին ցուցադրական թռիչքի մեկնեց Ջակարտայի օդանավակայանից: Ինքնաթիռի բեկորներն այսօր հայտնաբերել է փրկարար ուղղաթիռը Սալակ լեռան գրեթե ուղղահայաց լանջին` Ինդոնեզիայի մայրաքաղաքից մոտ 64կմ հարավ:

Փրկարարների թիմը Ճավա ինդոնեզիական կղզու Սալակ լեռան մոտակայքում ինքնաթիռի աղետում զոհվածների տարհանումը կսկսի մայիսի 11-ի առավոտյան: Համաձայն վերջին տվյալների` օդանավում 45 մարդ էր գտնվում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---