ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎՔ ԵՆ ՍԿՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՏԱԿ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իգդիրի նահանգապետ Նուրեթթին Արասը հանդես է եկել հայտարարությամբ` Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շուտափույթ փակման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով, «Իգդիրի բնակիչներին մտահոգում է հնարավոր վթարը կայանում կամ ռադիացիայի արտահոսքը»: Արասը հաղորդել է, որ նահանգի իշխանությունները սկսել են ստորագրություններ հավաքել Հայկական ատոմակայանը փակելու պահանջի տակ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ փաստաթուղթը կներկայացվի ՄԱԳԱՏԵ եւ Թուրքիայի կենտրոնական իշխանություններին: Նա նաեւ կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը «որքան հնարավոր է շուտ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ-ը փակելու համար»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---