Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ և զարգացումներ են ստացել:

«Իրան Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա` Իրանի քաղաքակրթության, ժողովրդի և պետության զարգացման տեսանկյունից: Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնց որպես Իրանի քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով և չկորցնել ազգային ինքնությունը»,-համաձայն կրության և գիտության նախարարության հաղորդագրության` ասել է Ա. Աշոտյանը։

Դեսպանն էլ իր հերթին ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության` մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է իրանցի ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաև արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---