ԱԺ ընտրությունների հետ կապված ոստիկանությունում քննարկվել է 174 դեպք![]() 11 մայիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես և ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը և այլն: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ոստիկանության մամուլի ծառայությունից` որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն իր զեկույցում նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում և տեղեկատվություն, այդ թվում` «Թեժ գծով» ` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 և դիտորդներից` 2: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրախախտումներին, ընտրացուցակների անճշտություններին, ընտրատարածքներում հասարակական կարգի խախտումներին: Տեղեկությունների և հաղորդումների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ և տրվել պարզաբանումներ: Ահազանգերի զգալի մասի քննությամբ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար և այլն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |