Սիրիայի ընդդիմության առաջնորդ. Կապերը Սիրիայի կառավարության ու «Ալ-Քաեդայի» միջև շատ ամուր են

Սիրիայի ընդդիմության առաջնորդ. Կապերը Սիրիայի կառավարության ու «Ալ-Քաեդայի» միջև շատ ամուր են

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության առաջնորդ Բուրհան Գալյունը մեղադրել է նախագահ Բաշար Ասադին ՄԱԿ խաղաղ պլանը խախտելու մեջ: Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարը Տոկիոյում նշել է, որ խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, «եթե ՄԱԿ ծրագրի խախտողների դեմ ուժ կիրառվի»:

«Ասադը կարծում է, որ կարող է անպատիժ մնալ՝ խուսափելով պարտականությունների կատարումից»,-հավելել է Գալյունը: Նա նշել է, որ պաշտոնական Դամասկոսը կարող է մեղսակից լինել 2012թ. մայիսի 10-ի պայթյուններին, որոնց արդյունքում զոհվեց 55 մարդ և 370 վիրավորվեց, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---