Գերմանիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի խթանելու համար տնտեսական աճը Հունաստանում

Գերմանիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի խթանելու համար տնտեսական աճը Հունաստանում

PanARMENIAN.Net - Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խթանելու համար տնտեսական աճը Հունաստանում: Միաժամանակ նա գտնում է, որ արդյունքի հասնելու համար Աթենքը պետք է խստորեն հետևի բարեփոխման ծրագրին:

«Մենք միշտ բաց ենք երկխոսության և Հունաստանի հետ համատեղ որոշում կայացնելու համար: Անկասկած, հարկավոր է վերադարձնել մրցունակությունն ու վերականգնել ֆինանսական հատվածի աշխատանքը: Դրա համար պահանջվում է համալիր բարեփոխում»,-Շոյբլեի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն:

Այս ֆոնի վրա Աթենքից ավելի հաճախակի են հայտարարություններ լսվում եվրոյի գոտուց դուրս գալու հավանականության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---