Թբիլիսիում մայիսի 12-ը հայտարարվել է օսեթների, աբխազների և վրացիների հաշտեցման օր

Թբիլիսիում մայիսի 12-ը հայտարարվել է օսեթների, աբխազների և վրացիների հաշտեցման օր

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ը հայտարարվելու է օսեթների, աբխազների և վրացիների հաշտեցման օր, հայտարարել է «Նորացված Վրաստան» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Սոսո Գիորգաձեն:

Նրա խոսքով, մայիսի 12-ին Թբիլիսիում, Զուգդիդիում, Բաթումիում և Խոբիում պլանավորված լայնամասշտաբ հավաքները խաղաղ միջոցառումներ են, որոնք նպատակ ունեն «սկսել երկրի տարածքային ամբողջականության վերականգնման աշխատանքը»:

Նրա խոսքով, մայիսի 12-ին ստեղծվելու է միջազգային բարեգործական հիմնադրամ, որում մեկ միլիոն դոլար ներդրում է կկատարելու «Նորացված Վրաստանի» միջազգային քարտուղար, Ռուսաստանում բնակվող գործարար Մինդիա Գուլուան:

Նոր հիմնադրամը ֆինանսավորելու են վրացի, աբխազ և օսեթ գործարարները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---