ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Կրեմլում չեն կարող լրջորեն հավատալ նրան, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Կրեմլում չեն կարող լրջորեն հավատալ նրան, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա

PanARMENIAN.Net - Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը խստացրել է Մոսկվայի նկատմամբ տոնը: Նա սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի սպառնալիքները Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տարրերի վրա կանխիչ հարված հասցնելու հնարավորության մասին:

Stuttgarter Zeitung թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 12-ին, Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ այդ «չափազանց անտեղի» ձևակերպումները սկզբունքորեն հակասում են 2010-ի վերջին համաձայնեցված գործընկերության ընդլայնման մասին նպատակին: «ՆԱՏՕ-ի հասցեին սպառնալիքները հակասում են այդ ուղղությանը»,- փաստել է նա:

«Կրեմլում չեն կարող լրջորեն հավատալ նրան, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա: Այն, որ մարդիկ կարող են այդպես մտածել, ինձ համար անհասկանալի է: Եթե Ռուսաստանին ինչ-որ մեկը սպառնում է, ապա դա Արևմուտքը չէ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---