Քուվեյթի շեյխուհին մտադիր է Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնել![]() 14 մայիսի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահ Ֆարիհա ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետը կարևորել է Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների խորացումը: Նրա խոսքով` վերջին տարիներին նկատելի քայլեր են իրականացվում այդ ուղղությումբ` մասնավորապես հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում: Երկկողմ համագործակցությունը նաև ընդգրկում է հումանիտար ոլորտը: Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ շեյխուհու այցելությամբ այս ոլորտում երկու երկրների միջև գործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:Շեյխուհի ալ Սաբահը ներկայացրել է իր տպավորությունները` տեղեկացնելով, որ այցի շրջանակում եղել է մշակութային օջախներում, ծանոթացել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը: Նա անդրադարձել է նաև Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու մտադրությանը: «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն բարեգործական տարբեր ծրագրեր է իրագործում ոչ միայն Քուվեյթում, այլև նրա սահմաններից դուրս: Ծրագրերի շահառուները հիմնականում աջակցության կարիք ունեցող կանայք, երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են: Շեյխուհին նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորությունները: Առաջիկայում արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ: Փոխվարչապետը ողջունել է նման մտադրությունը և այն իրագործելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել` նկատելով, որ ՀՀ կառավարության համար ևս առաջնային են այդ խնդիրները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |