Ադլեր-Սուխում-Քութաիսի-Երևան-Թեհրան երկաթուղու բացումը թույլ կտա Հայաստանին տնտեսել մոտ 13 մլն դոլար

Ադլեր-Սուխում-Քութաիսի-Երևան-Թեհրան երկաթուղու բացումը թույլ կտա Հայաստանին տնտեսել մոտ 13 մլն դոլար

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի հիմնական տարանցիկ մայրուղին՝ Ադլեր-Սուխում-Քութաիսի-Երևան-Թեհրան երկաթուղին չի գործում 1992 թվականից: Մինչ Աբխազիայի նոր նախագահ Ալեքսանդր Անկվաբի սահմանների տեխնիկական բացման մասին հայտարարությունը, ոչ մի հայտարարություն այս երակթուղու վերականգնման հնարավորության մասին չի եղել: Այդ պատճառով փոխադարձ ու միջազգային առևտրի բեռները տեղափոխվում են շրջանցիկ ու, համապատասխանաբար, ավելի թանկ ճանապարհներով:

Եթե լինի վրացական կողմի բարի կամքը, ի՞նչ կտա դա Հայաստանին: Եթե աշխատի ՀԿԵ Երևան-Մոսկվա գնացքը, ապա տարեկան հասույթը, ըստ ընկերության ուևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանի, կարող է կազմել շուրջ 5 մլրդ դրամ՝ մոտ 13 մլն դոլար, իսկ դա քիչ գումար չէ Հայաստանի համար ուղևորափոխադրումների առումով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա այստեղ մի քանի անգամ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը: Եթե հիմնական ռուս-անդրկովկասյան միջանցքը բացվի, Հայաստանն առավել մրցունակ կդառնա ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական շուկաներում, քանի որ բեռները ինքնաթիռներով և լաստանավերով փոխադրելը շատ թանկ է: Այսպես, 1 բեռնատար վագոնը Փոթիից Կովկաս նավահանգիստ տեղափոխելը արժի 3600 դոլար, իսկ տարանցիկ մայրուղու վերագործարկման դեպքում՝ ընդամենը 600 դոլար: Ըստ որոշ գնահատականների, Ռուսաստանի ամենամյա կորուստները այս ճանապարհի անգորոծության պատճառով կազմում են տարեկան առնվազն 300 մլն դոլար:

Նախագիծը տնտեսապես շահավետ է նաև Վրաստանին

Միաժամանակ, Իրան-Հայաստան ուղիղ երկաթուղու բացումը, լրացնելով տրանսկովկասյան միջանցքը, կարճ չանապարհ կբացի, Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ Արևմուտքի, Սկանդինավիայի ու Արևելյան Եվրոպայի համար դեպի Միջին Արևելք ու Պարսից ծոց: Նույն պատճառով, այդ ճանապարհը շահավետ է նաև ասիական երկրներին: Ինչպես ասվել է ՍՏԾՀ անդամ երկրների ներդրողների վերջերս կայացած շնորհանդեսին, Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան երկաթուղու վերագործարկման մասին բազմակողմ խոհրդակցություններ են ընթանում 2005 թ. ի վեր: Ներդրումների քանակը այդ հատվածների վերակառուցման համար գնահատվում է 150-170 մլն դոլար:

Նշենք, որ Վրաստանից սահմանի տեխնիկական բացում է պահանջում նաև Եվրամիությունը, իսկ Վրաստանն իր հերթին մտածոմ է, թե ինչպես կարելի է մերժել:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---