ԵՊՀ-ում կքննարկեն համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները

ԵՊՀ-ում  կքննարկեն համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնում են «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն է քննարկել համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները և ձեռք բերել համագործակցության հեռանկարներ: ԵՊՀ–ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ միջոցառմանը զեկույցով հանդես կգա ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը և Արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը։ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ կներկայացնի զեկույց կենտրոնի գործունեությունը` բուհ-գործատու համագործակցության շրջանակներում: Կներկայացվեն զեկույցներ նաև բուհ-ձեռնարկություն համագործակցության ենթատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսաբանկային ոլորտների առանձնահատկությունների վերաբերյալ:

Ներկա կլինեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կներկայացնի, թե ԵՊՀ ռազմավարության մեջ ինչ տեղ է հատկացվում համալսարան-ձեռնարկություն համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև առաջատար մի շարք ընկերությունների, բիզնես միությունների, միջազգային և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---