Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը կզբաղվի ժամկետանց ապրանքներով մարզերում

Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը կզբաղվի ժամկետանց ապրանքներով մարզերում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարությանը կից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 28-ին ձեռնամուխ կլինի դիտարկմանը սնդդամքերթի մարզային շուկաներում: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սննդամթերքիի անվտանգության պետական ծառայության» պետ Աբրամ Բախչագուլյանը: «Դիտարկումը կանցկացվի հեռավոր մարզերում, որտեղ ժամկետանց ու չմակնշված ապրանքների իրացման ռիսկը շատ ավելի մեծ է Երևանի համեմատ»,-ասել է նա:

Ինչպես ասել է Բախչագուլյանը, առաջին հերթին կուսումնասիրվեն ամենառիսկային շուկաները՝ կաթնամթերքի, մսի ու մանկական սննդի: Այդ նպատակով կառույցին կից արդեն ստեղծվել է հանրային կոմիտե, որին անդամակցում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դիտարկման արդյունքում ժամկետանց ու չմակնշված սնունդը կառգրավվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---