Նունե Եսայան. Ես չեմ ասել, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ

Նունե Եսայան. Ես չեմ ասել, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ

PanARMENIAN.Net - ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանն այսօր մեկնաբանել է թուրքական մամուլին տված հարցազրույցը, և հայկական մամուլում զետեղված թյուր ինֆորմացիան: Երգչուհու խոսքով, նա գիտեր, թե ուր էի գնում, և չափավորել է իր խոսքերը: Նունե Եսայանն ասաց, որ իր հարցազրույցում ավելի կոշտ է խոսել, քան ներկայացված է թերթում: Երբ երգչուհուն հարցրել են, թե ինչ կարող է ասել փակ սահմանի մասին, նա պատասխանել է. «Սահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են, արվեստը սահմաններ չի ճանաչում: Այստեղ չի ասվում, թե հայի սիրտը բաց է Թուրքիայի առջև: Արվեստագետի սիրտն է բաց»: Այն հարցին, թե արդյոք կհամագործակցի թուրք արտիստի հետ, երգչուհին պատասխանել է, որ կերգի միայն խաղաղ ապագայի և ճշմարտության համար: «Ես պատասխանատու եմ ամեն մի բառիս համար»,- ասաց Եսայանը: Ինչ վերաբերում է հայ լրագրողի մեկնաբանությանը, Եսայանն ասել է, որ վերջինս չկայացած լրագրող է, որն ուզում է հեղինակություն ստեղծել հայտնի մարդու անվան վրա:

Երգչուհին չի թաքցնում իր վիրավորվածությունը, նշելով, որ կարելի էր ճշտել, ոչ թե ենթադրություններ անել: Նունե Եսայանը գտնում է, որ դա պարզապես անխելք քայլ է և տվյալ խմբագրությունը պետք է հեռացնի աշխատանքից լրագրողին: Նա հավելեց, որ կոնկրետ քայլ չի ձեռնարկի լրագրողին պատժելու համար, և ասում է, որ այս անգամ պարզապես կների:

Մայիսի 11-ին Նունե Եսայանը համերգ է տվել Ստամբուլում, այցելել է հայկական դպրոց-վարժարան, հանդիպել «Ակոս» թերթի սպանված խմբագրապետի կնոջ`Ռաքել Դինքի հետ: Նունե Եսայանի խոսքով, ինքն երգել է Կիլիկիայի, Գետաշենի, Մուշի, Սասունի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---