Ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված «ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրությունը (վիդեո)

Ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված «ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրությունը

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում այսօր լայնորեն տարածվել է տեսագրություն, որում երիտասարդ մի աղջիկ բռունցքներով, ծնկով դաժանաբար ծեծում է մյուս աղջկան։ Վերջինս, սակայն, կուչ եկած մնում է գետնին և չի պատասխանում հարվածներին։

PanARMENIAN.Net ին ոստիկանությունից հայտնեցին, որ այժմ այս տեսագրությունն ուսումնասիրվում է, և այնտեղ երևացող անձանց տվյալները ճշտվում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---