Դաղստանում ոչնչացվել է մայիսի 3-ի ահաբեկչության մասնակից գրոհայինը

Դաղստանում ոչնչացվել է մայիսի 3-ի ահաբեկչության մասնակից գրոհայինը

PanARMENIAN.Net - Մախաչկալայում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Մախաչկալայի ավազակախմբի անդամը, որը մասնակցել է մայիսի 3-ի ահաբեկչությանը, երբ պայթյունի հետևանքով 13 մարդ զոհվեց, հիմնականում, ոստիկաններ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ նախօրեին տեղեկատվություն էր ստացվել, որ «գրոհայինը գտնվում է շրջափակված տանը իր հանցակցի հետ, այնտեղ կա նաև երեք կին և երկու երեխա: Ավազակի հետ բանակցություններ են տարվել: Արդյունքում հաջողվել է համոզել ահաբեկչին ազատ արձակել կանանց ու երեխաներին, իսկ հանցակցին՝ հանձնվել: Գրոհայինին ևս առաջրկվել է հանձնվել, սակայն ի պատասխան նա նռնակ է նետել ու ոչնչացվել է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---