«NATIONAL GEOGRAPHIC» ԱՄՍԱԳԻՐԸ ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ

PanARMENIAN.Net - «National Geographic» հայտնի ամերիկյան ամսագիրն իր հուլիսյան համարում կրկին անդրադարձել է հայոց ցեղասպանության հարցին: Շարունակելով բնութագրել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն», ամսագիրը դրանով իսկ հերքել է կանխակալության մեջ իր հասցեին արված մեղադրանքները, որոնք հետեւել էին մարտյան համարում հրապարակված «Վերածնված Հայաստան» հոդվածին: Ինչպես նշել են ամսագրի խմբագիրները «ֆորում» բաժնում, տվյալ հոդվածի հրապարակումից հետո խմբագրությունը ստացել է ավելի քան 1600 նամակ, ինչը «վերջին հինգ տարիներին հրապարակված հոդվածների առնչությամբ ստացված նամակների մաքսիմալ քանակություն է հանդիսանում»: Ընդսմին նրանք հրապարակել են ստացված պատասխաններից չորսը` ներառյալ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության նամակը, որում, մասնավորապես, ողջունվում է «National Geographic»-ի կողմից տրված պատմական փաստերին համապատասխան գնահատականը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---