ԱՄՆ ՊՆ. Ֆրանսուա Օլլանդը պետք է մտածի ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դերի վերաբերյալ իր տեսակետի շուրջ

ԱՄՆ ՊՆ. Ֆրանսուա Օլլանդը պետք է մտածի ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դերի վերաբերյալ իր տեսակետի շուրջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլլանդը պետք է մտածի ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դերի վերաբերյալ իր տեսակետի շուրջ` նախաքան դաշինքի կայանալիք գագաթնաժողովում ֆրանսիական զորքերը Աֆղանստանից նախատեսվածից շուտ դուրս բերելու մասին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Ջեյմս Թաունսենդը` «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Աֆղանստանում առաքելության թեման կլինի ՆԱՏՕ-ի կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեման:

Ջեյմս Թաունսենդը հայտարարել է նաև, որ Օլլանդը, ով խոստացել է մինչև տարվա վերջ դուրս բերել զերքերը Աֆղանստանից, պետք է իր խոստումները համապատասխանեցնի իրականությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---