Բասրայում Թուրքիայի հյուպատոսության առջև հանրահավաք է տեղի ունեցել

Բասրայում Թուրքիայի հյուպատոսության առջև հանրահավաք է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Իրաքի հարավում մոտ 200 մարդ շաբաթ օրը հավաքվել է Բասրա քաղաքի թուրքական հյուպատոսության առջև, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Նրանք բողոքել են Թուրքիայի իշխանությունների` Իրաքի ներքին գործերին խառնվելու դեմ:

Երկու երկրների միջև հարաբերությունները վատացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ապրիլին թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է իրաքյան կառավարության ղեկավար Նուրի ալ-Մալիքիին քրդերի, շիաների և սուննիների միջև կանխամտածված թշնամանք բորբոքելու մեջ: Ի պատասխան դրան ալ-Մալաքին Անկարային մեղադրել է տարածաշրջանում առաջատար դիրք գրավելու ձգտման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---