Պակիստանի կառավարությունն արգելափակել է ելքը Twitter միկրոբլոգերի ցանց

Պակիստանի կառավարությունն արգելափակել է ելքը Twitter միկրոբլոգերի ցանց

PanARMENIAN.Net - Պակիստանի կառավարությունը Facebook-ի կողմից անցկացվող Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթի մասին տեղեկատվության էջերը ջնջելուց հրաժարվելու համար արգելափակել է ելքը մեկ այլ՝ Twitter միկրոբլոգերի սոցիալական ցանց: Այդ մասին հաղորդել է Պակիստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մուհամեդ Յասինը:

Պակիստանցի պաշտոնյայի խոսքով՝ երկրի կառավարությունը դիմել է Twitter-ի ղեկավարությանը քննարկումը կանխելու խնդրանքով, քանի որ շատ մահմեդականներ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները համարում են սրբապղծություն: «Մենք նրանց հետ բանակցություններ ենք վարել ընդհուպ մինչև անցյալ գիշեր, սակայն Twitter-ը մերժեց մեր խնդրանքը, ուստի մենք ստիպված էինք արգելափակել այդ ցանցը»,- Յասինի խոսքն է մեջբերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա նշել է նաև, որ չգիտի, թե որքա երկար արգելափակված կմնա կայքը:

Սոցցանցի ղեկավարությունն առայժմ մեկնաբանություն չի տվել:

Սա Պակիստանում ինտերնետ-ընկերությունների գործունեությանը երկրի իշխանությունների միջամտության առաջին դեպքը չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---