Բրյուսովի մի խումբ դասախոսներ դիմում են ներկայացրել վարչական պաշտոններից ազատվելու համար![]() 22 մայիսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ դասախոսներ դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` իրենց զբաղեցրած վարչական պաշտոններից ազատվելու համար։ Այս մասին հայտնի է դարձել Սուրեն Զոլյանի որդու` Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան պատից։ «Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝ դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,–նշված է դիմումի մեջ։ Դիմում ներկայացրել եմ Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ, Գոհար Ավետիսյանը` ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ, Նունե Դիլանյանը,ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ, Լիանա Պետրոսյանը` ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ և Նվարդ Մանասյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը PanARMENIAN.Net ndash;ի թղթակցի հետ զրույցում ևս հաստատեց այս տեղեկատվությունը` հավելելով, որ ինքն արդեն ընթացք է տվել դիմումներին։ «Ստացել եմ հինգ դիմում և նրանք ազատվում են ոչ թե դասախոսական, այլ վարչական աշխատանքից։ Եթե մարդիկ չեն ուզում զբաղեցնել իրենց պաշտոններն, այստեղ որևէ խնդիր չկա»,–ասաց Գասպարյանը` հավելելով, որ դիմումները ստացել է երեկ` աշխատանքային օրվա ավարտին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |