Խաչատրյանի անվան տրիոն «Երաժշտական ճանապարհորդություն» կկազմակերպի Սյունիքում

Խաչատրյանի անվան տրիոն «Երաժշտական ճանապարհորդություն» կկազմակերպի Սյունիքում

PanARMENIAN.Net - Խաչատրյանի անվան տրիոն Սյունիքի մարզում ներկայացնելու է «Երաժշտական ճանապարհորդություն» երաժշտական ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ծրագիրը ներառում է աշխարհի տարբեր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կատարումն ուղեկցվելու է տեսապրոյեկցիաներով: Երաժիշտներն, ավանդույթի համաձայն կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ:

Համերգները տեղի են ունենալու հունիսի 11-ին` Քաջարանում, 12-ին` Կապանում:

Ծրագիրն կիրականացվի «ԱրմենՏել» ընկերության և ՎՏԲ բանկի աջակցությամբ:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար:

Երաժիշտները ճանաչված և սիրված են նաև արտերկրում: Նրանք ելույթ են ունենում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ելույթ են ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ավստրալիայում և այլուր: Երաժիշտները վերջերս հյուրախաղեր են ունեցել Ռուսաստանում և Լատվիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---