Ռազմական բեռները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիային կմատակարարվեն Ղրղզստանի միջոցով

Ռազմական բեռները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիային կմատակարարվեն Ղրղզստանի միջոցով

PanARMENIAN.Net - Ղրղզստանը թույլատրել է ՆԱՏՕ-ին իր տարածքում տեղակայել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի համար նախատեսված ռազմական բեռները: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:

Ղրղզստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում 2001թ. դեկտեմբերին ստեղծված ԱՄՆ օդակայան է գտնվում, որն ավելի ուշ վերանվանվել է Տարանցիկ փոխադրումների կենտրոն: Այն փոխադրումների և լոգիստիկայի հիմնական հանգույցն է բեռներ և հակաահաբեկչական կոալիցիայի ուժեր Աֆղանստան տեղափոխելու համար, հաղորդում է աղբյուրը:

Ղրղզստանում ԱՄՆ օդակայանի տեղակայման մասին պայմանագիրը գործում է մինչև 2014թ. աշունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---