Արմեն Աշոտյանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին դասի կապակցությամբ![]() 24 մայիսի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցում ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ: «Բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է և անմոռանալի: Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին և մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն և ընտրեք Զեզ համար հոգեհարազատ մասնագիտություն: Համոզված եմ, որ թե դպրոցում և թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք մեր պետության զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը և հուսալի ապագայի գրավականը: Ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,-նշվում է նախարարի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |